Добавил:
Upload Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:

стихи

.doc
Скачиваний:
10
Добавлен:
14.05.2015
Размер:
294.91 Кб
Скачать

Կուզե՞ս լինիմ վշտի ցողե

  • 2

  • 3

  • 4

Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`

Աչերիդ մեջ շող ցանեմ.

Լուռ գիշերվա անուշ հովեր`

Փունջ ծամերդ փայփայեմ:

Կուզե՞ս լինիմ վարդ – նազելի`

Կրծքիդ վրա վառվռիմ.

Արշալույսի շողեր ոսկի

Դեմքիդ վրա փայփլիմ:

Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ `

Քեզ գրկումս նինջ սփռեմ.

Թալուկ ստվեր ,թովիչ թռչնիկ,

Օրոր ասեմ ,օրորեմ:

Ինչ որ ցանկանաս` կուզե՞ս լինիմ,

Լինիմ երկինք ու երկիր,

Լինիմ ծով , ժայռ ,արև ,լուսին,

Միա՜յն , միա՜յն ինձ սիրի՜ր...

 

Ավետիք Իսահակյան

Գիտե ՛մ ,երկիրը շատ դարեր հետո

  • 5

Գիտե ՛մ ,երկիրը շա~տ դարեր հետո

Եվ պիտի սառի ,ճեղք-ճեղք պատառվի.

Եվ այն սառցի տակ,մութ վիհերի մեջ

Մարդկությունը ողջ ` մեռնի ու թաղվի –

Ա~խ ,սիրտս գո ՛նե տիեզերքի մեջ

Հավե~րժ տրոփե~ր…

Ավետիք Իսահակյան

Մեր պատմիչները և մեր գուսանները

  • 2

  • 3

  • 5

Մեր հոյակամ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,

Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,

Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,

Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն _

Եղեռներնը, նախճիրները հորդաների արյունըռուշտ:

Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:

Եվ ողբացին լայնահառաչ դժխեմ բախտը Հայաստանի

Եվ հուսացին արդարություն մի խուլ աստծու դատաստանի:

***

Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած՝

Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի ու հաց,

Վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր

Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:

Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովրդի,

Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.

Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,

Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թոր -Կեծակին:

 

Ավետիք Իսահակյան

Բարեւ կուտամ, չես առնի

Բարեւ կուտամ, չես առնի,

Ոտքիդ կոխած հողն եմ, յար.

Սիրտըս անխիղճ մի' ճմլի,

Չե՞ որ միջին դուն ես, յար:

Քանց սարյակի թեւը սեւ

Իմ աչքերը շա'տ են սեւ,

Աչքն էլ սրտի հայլին է,

Չե՞ որ սիրտս էլ շա'տ է սեւ՜:

 

Ավետիք Իսահակյան

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա

  • 5

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա

Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.

Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,

Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

 

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա

Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.

Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,

Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

 

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,

Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.

Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,

իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

 

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր

Օտար, ամայի ճամփեքի վրա.

Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր

Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...

 

Ավետիք Իսահակյան

Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան

  • 5

Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,

Դուման հագար, Ալագյա՛զ,

Սրտումս արև էլ չի ծաղկում,

Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

 

Զառ փեշերդ անցա, տեսա,

Առանց դարդի սիրտ չկար,

Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,

Իմ դարդիս պես դարդ չկար…

 

— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,

Իմ դարդս որ ձերն էղներ,

Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ

Կըսևնային, քանց գիշեր:

 

— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,

Իմ դարդս որ ձերն էղներ,

Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ

Թույն ու տոթի կփոխվեր:

 

— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս

Ընկա գիկդ, Ալագյա՛զ.

Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս

Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…

 

Ավետիք Իսահակյան

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

  • 5

Ցորենի ծփուն արտերի եզրին

Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին —

Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,

Որ տայգաներից, մթին յուրդերից

Հորդացող — եկող ելուզակների

Բյուր նիզակ ու տեգ

Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,

Քառուղու վրա բախվող ազգերի,

Դաժան դարերի մղձավանջի մեջ,

Սմբակների տակ խոլ նժույգների.

Եվ սրում էին ճիչով խնդագին

Անգղներն իրենց կտուցները վես

Քո արևակեզ ժայռերի վրա՝

Հոշոտելու քեզ...

Եվ սակայն հիմա

Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,

Ելնում է ծուխը խրճիթներից հին,

Ուր մայրս անուշ օրորել է ինձ,

Իմաստավորել մանուկ իմ հոգին

Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։

Այնքան ժամանակ, որ պիտի հերկե

Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,

Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,

Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,

Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,

Դու պիտի հնչես, հնչես հաղթական,

Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

 

Ավետիք Իսահակյան

ԱՐԱԳԱԾԻՆ

  • 5

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

 

Ավետիք Իսահակյան

Բինգէօլ

  • 5

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,

Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.

Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,

Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:

 

Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,

Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.

Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,

Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:

 

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,

Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,

Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի,

Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:

 

Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,

Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.

Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.

Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:

 

Ավետիք Իսահակյան

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ

Սիրեցի, յարս տարան.  Յարա տըվին ու տարան  -Էս ի՞նչ զուլում աշխարհ է,  Սիրտս պոկեցին, տարան:  Ցավս խորն է, ճար չըկա,  Ճար չըկա, ճար անող չըկա,  -Էս ի՞նչ զուլում աշխարհ է,  Սրտացավ ընկեր չըկա:  Լա՛վ օրերս գնացի’ն,  Ափսո’ս ասին, գնացի’ն.  -Էս ի՞նչ զուլում աշխարհ է,  Սև դարդերս մնացին…

 

Ավետիք Իսահակյան

ԴԱ՛ՐԴԸՍ ԼԱՑԵՔ, ՍԱՐԻ ՍԸՄԲՈՒԼ

  • 5

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,  Ալվան-ալվան ծաղիկներ.  Դա՛րդըս լացեք, բաղի բլբո’ւլ,  Ամպշող երկնուց զով հովեր…  Երկինք-գետին գլխուս մթնան,  Անտուն-անտեր կուլամ ես.  Յարիս տարա’ն-ջանիս տարա’ն,  Հոնգո’ւր-հոնգո’ւր կուլամ ես…  Ա’խ, յարս ինձի հանեց սըրտեն,  Անճար թողեց ու գընաց.  Սըրտիս սավդեն-խորունկ յարեն  Անդեղ թողեց ու գընաց:  Դա’րդըս լացեք, սարի սըմբուլ,  Ալվան-ալվան ծաղիկներ.  Դա’րդըս լացեք, բաղի բլբու՛լ,  Ամպշող երկնուց զով հովե’ր…

 

Ավետիք Իսահակյան

Տարիներ հետո քեզ տեսա նորից

  • 5

Տարիներ հետո քեզ տեսա նորից, Սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես, Նույն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից, Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս: Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս, Ես հպարտ ու վես անցա քո մոտով. Շուրջս ծածանվեց լուսեղեն երազ. Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով: Սուտ է, նազելիս, չի զատել երբեք, Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան. Քու՛յր իմ, ամոքիր սիրտս վշտաբեկ, Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան...

 

Ավետիք Իսահակյան

ՄԱՅՐԸ

  • 5

Անտառներում' աշնան թափուր, Երբ թաց խավարն է իջնում, Երբ դաշտերում մերկ ու տխուր Ցուրտ քամին է շառաչում, Ամեն անգամ զգում եմ նոր Զրույցն այս խեղճ պառավ մոր: Եվ խորհում եմ, թե արդյոք ուր, Մեզնից մոտիկ կամ հեռուն, Որ անտերունչ խեղճին հիմա Չարի ձեռքն է հարվածում...

 

Չգիտեմ երբ եվ որ շենում Իրեն որդու, հարսի քով Մի խեղճ պառավ մայր է կենում, Ծանր ականջ, կույր աչքով: Ոտ ու ձեռից ընկած, անճար, Հաց չտային, չէր ուզում, Եվ օրն ամբողջ նրանց համար Աղոթքներ էր մրմնջում:

Օֆ, ասում էր հարսն ամեն օր, Մերդ բեռ է իմ վրա Բանս թողած' օրը բոլոր Փեշն եմ բռնել ես նրա: Աչքը անկուշտ, ինչքան որ տամ, Միշտ անեծքը բերանին, Նստել է մեր շնչի վրան, Տար, կորցրու' ազատվիմ...

-- Այ կին, ինչ չար բան կխոսաս, Մարդ էլ ծնող մորն էսպես... Կբարկանա աստված վրաս, Մեղա' աստծու, մեղա' քեզ:

Բայց ամեն օր հարսն անողորմ Ամուսնու սիրտն էր կրծում, Եվ խստաբար պահանջում էր Իր չար կամքին գոհացում: Ու մի օր էլ ճչաց, լացեց, Պոկեց մազերը գլխից, Վրա պրծավ, դուռը բացեց, Թե մորդ տար իմ տնից, Թե ոչ, հիմա դուրս կթռնի Ու կձենե աշխարհում, Թե մարդն իրեն օր չի տալիս, Թե ուրիշին է սիրում...

Թշվառ մարդն էր. ճարը կտրած Վերցրեց մորը պառավ, Անգութ հարսի աչքի առաջ Պարկը դրեց, ուսն առավ: Գլուխը կոր' ճամփա ընկավ, Միտքը մռայլ ու խոլոռ, Սեվ ամպերից գիշերն իջավ, Ճամփան' մթին ու մոլոր... Ուշ գիշերին հասավ անտառ, Խոր ծմակում, ծառի տակ, Պարկը ձգեց - մորը անճար Ձգեց անտեր ու մենակ:

Աշնան քամին էր հեծկլտում, Գայլն էր տալիս կալանչին, Ոտքը փոխեց, որ դառնա տուն, Մոր ձայնն հասավ ականջին.

-- Երթաս բարով, Աստված քեզ հետ, Ոտքդ քարի թող չգա, Տղաս, վերցրու պարկը քեզ հետ, Պարկը տանը պետք կգա..

 

Ավետիք Իսահակյան

ՄԱՅՐԻԿԻՍ

  • 5

Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

 

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք:

 

Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:

 

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

 

Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...

 

Ավետիք Իսահակյան

Մեկը չեղավ

  • 5

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

 

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր: Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

 

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, — Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի, Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս..

 

Ավետիք Իսահակյան

Ասում են

  • 5

Ասում են, թե՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս:

 

Բայց, նազելիս, ձեր բակում Այն լորին է դեռ ծաղկում, Որի քնքուշ բույրի մեջ Քեզ գրկեցի սիրատենչ:

 

ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ Կիզող կրակ է վառվել, Իսկ երբ անունդ են տալիս, Սիրս արյուն է լալիս:

 

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս...

 

Ավետիք Իսահակյան

ՄՈՐ ՍԻՐՏԸ

  • 5

Կա հինավուրց մի զրույց, Թե մի տղա, Միամորիկ, Սիրում էր մի աղջկա:

 

Աղջիկն ասավ և “Ինձ բնավ Դու չես սիրում, Թե չէ գնա՛, Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:

 

Տղան մոլոր, գլխիկոր Քայլ առավ, Լացեց, լացեց, Աղջկա մոտ ետ դառավ:

 

Երբ նա տեսավ, զայրացավ. — Է՛լ չերևաս Շեմքիս, ասավ, Մինչև սիրտը չըբերես:

 

Տղան գնաց և որսաց Սարի այծյամ, Սիրտը հանեց, Բերեց տվեց աղջկան:

 

Երբ նա տեսավ, զայրացավ. — Կորի՛ր աչքես, Թե հարազատ Մորըդ սիրտը չըբերես:

 

Տղան գնաց` մորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին, Ոտքը սահեց, ընկավ վար:

 

Եվ սիրտը մոր ասավ տխուր, Լացակումած. — Վա՜յ, խեղճ տղաս, Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

 

Ավետիք Իսահակյան

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս...

  • 5

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,

- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.

Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,

Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

 

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,

- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.

Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,

Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

 

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,

- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.

Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,

Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։

 

Ավետիք Իսահակյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

  • 5

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

 

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա:

 

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

 

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ`արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած`ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

 

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Hamo Sahyan

ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ

  • 5

Ես չիմացա, թե ինչու՞,

Դու չիմացար, թե ինչպե՞ս

Պատահեցին մեկ-մեկու

Մեր երազներն - առանց մեզ:

 

Պատահեցին մեկ-մեկու

Ու կանչեցին ինձ ու քեզ,

Ես չիմացա, թե ինչպե՞ս,

Դու չիմացար, թե ինչու՞:

 

Դու չիմացար, թե ինչպե՞ս,

Ես չիմացա, թե ինչու՞

Բուրմունք փռեց ծաղկի պես

Դաշնությունը մեր հոգու:

 

Ես էությամբ դարձա դու,

Դու էությամբ դարձար ես,

Ես չիմացա, թե ինչպե՞ս,

Դու չիմացար, թե ինչու՞:

 

Խառնվեցին երկու <<ես>>

Ու դարձան մեկ՝ <<ես ու դու>>,

Դու չիմացար, թե ինչպե՞ս,

Ես չիմացա, թե ինչու՞:

 

Բայց չներեց բախտը մեզ,

Ես դարձա - ես, դու էլ՝ դու,

Դու չիմացար, թե ինչու՞,

Ես չիմացա, թե ինչպե՞ս:

 

Ու բախվեցինք մեկ-մեկու,

Ու հեռացանք մշտապես,

Եվ չիմացանք, թե ինչու՞,

Եվ չիմացանք, թե ինչպե՞ս:

Hamo Sahyan

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

  • 5

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

 

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:

 

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

 

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:

Hamo Sahyan

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

  • 5

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

 

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

 

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

 

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.

Կլինե'մ, կմնա'մ այսպես:

Hamo Sahyan

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

  • 5

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,

Բրոնզե սո՛ւր ես,

Բրոնզե փա՛ռք ես,

Բրոնզե փա՛յլ-

Բայց դու զո՜ւր ես,

Ախ, իզո՜ւր ես

Կոտրում սուրս

Արևառ:

Ինչպես քաղցր

Մեր երգերը-

Մեր վերքերը

Հրաբույր-

Դու միշտ նո՜ր ես,

Ու հզո՜ր ես,

Ու բոսո՜ր ես,

Քաղցր քույր...'

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,

Բրոնզե սո՛ւր ես,

Բրոնզե փա՛ռք ես,

Բրոնզե փա՛յլ-

Բայց ափսո՜ս որ

Դու հեռո՜ւ ես-

Դու ուրո՜ւ ես

Արևառ...

 

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա

  • 5

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -

երեզմանիս մարմար քարին կմնա:

 

Եղիշե Չարենց

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով

  • 5

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝

Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝

Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,

Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի -

Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-

Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.

Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-

Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

 

Եղիշե Չարենց

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին

  • 5

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին,

Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,

Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,

Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,

Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.

Նազանք արավ, Սայաթ -Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,

Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ -Նովեն, ամպի նման տխուր մնաց.

Ասավ՝ Չարե՛նց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.

Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց,-

Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ -Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,

նաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր.

Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ -Նովի սազը ձեռին:

 

Եղիշե Չարենց

Լուսմփոփի՜ պես աղջիկ

  • 5

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն ... Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ ...

Եղիշե Չարենց

Ա՜խ, ես գիտե՛մ, չէ՜իր սիրում

  • 5

Ա՜խ, ես գիտե՛մ, չէ՜իր սիրում,

Հիմա գիտեմ ես անկասկած...

Վազվզում ենք մենք սեզերում,

Խոտերի մեջ խոնավ ու թաց:

 

 

Հետո նստում ուրախ ու գոհ,

Երեքնուկի թուփ ենք քաղում

Եվ այդ ծանոթ երեքնուկով

“Սիրում-սիրում” անվերջ խաղում:

 

 

Անուններում երեք հոգու

Եվ դու կաս միշտ, և ե՛ս միշտ կամ

Քո անունն եմ ես միշտ պոկում,

Իսկ դու իմը` ո՜չ մի անգամ:

 

 

Որքա՜ն անգամ եմ ես վանել

Տխուր մտքերն ինձնից հեռու

Եվ վախեցել եմ միտք անել,

Որ դու... որ դու ինձ չես սիրում:

 

 

Չէ՜,ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում...

Թե չէ – ի՞նչ է, բա՞րդ էր այդքան

Գտնել երեք անուններում

Իմ անունը գեթ մեկ անգամ:

 

Պարույր Սևակ

ԱՇՈՒՆ

  • 4

  • 5

Մեգ է, անձրև ու մշուշ

Իմ այգում մերկ.

Դառը թախիծ ու վերհուշ —

Անվախճա՜ն երգ։

Հողմն է լալիս թփերում

Մերկ ու վտիտ.

Ցուրտ է, խավար է հեռուն

Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,

Հոգիս հիվանդ, —

Ո՞վ արևոտ ու բոցոտ

Կվառե խանդ։

Տունս ավեր ու խավար,

Օրս անլույս,

Ո՞վ կվառե ոսկեվառ

Երազ ու հույս...

 

Վահան Տերյան

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք

  • 4

  • 5

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.

Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,

Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք:

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,

Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.

Թող շուրջս փռվի անանց լռություն,

Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,

Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.-

Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց…

 

Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

  • 5

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

 

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

 

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,

Դուրս ելա տխուր մենության բանտից.

Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

 

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,

Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

 

Վահան Տերյան

Իմ խաղաղ երեկոն է հիմա

  • 5

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.

Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,

Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

 

Տարիներ, տարիներ կըսահեն,

Կըմեռնեն երազները բոլոր —

Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր։

 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —

Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

Անունըդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

 

Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

  • 4

  • 5

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

 

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

 

Ու գերեզմանում սև հողերի տակ

Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,

Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,

Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

 

Վահան Տերյան

ԳԱՐՈՒՆ

  • 4

  • 5

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

 

Վահան Տերյան

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

  • 5

Մեր հայրենիք, ազատ անկախ

Որ ապրել է դարեդար

Յուր որդիքը արդ կանչում են

Ազատ անկախ Հայաստան:

 

Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի.

Գիշերները ես քուն չեղա

Արտասուքով լվացի:

 

Նայիր նրան` երեք գույնով

Նվիրական մեր նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

 

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց, երանի` որ յուր ազգի

Ազատության կզոհվի

 

Միքայել Նալբանդյան

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

  • 4

Ազատն Աստուած այն օրից ,

Երբ հաճեցաւ շունչ փչել

Իմ հողանիւթ շինուածքին ,

Կենդանութիւն պարգեւել .

Ես անբարբառ մի մանուկ ՝

Երկու ձեռքս պարզեցի ,

Եւ իմ անզօր թեւերով

Ազատութիւնն գրկեցի ։

Մինչ գիշերը անհանգիստ ՝

Օրօրոցում կապկապուած ,

Լալիս էի անդադար ,

Մօրս քունը խանգարած ,

Խնդրում էի նորանից

Բազուկներըս արձակել .

Ես այն օրից ուխտեցի

Ազատութիւնը սիրել ։

Թոթով լեզուիս մինչ կապերն

Արձակուեցան , բացուեցան ,

Մինչ ծնողքըս իմ ձայնից

Խնդացին ու բերկրեցան ,

Նախկին խօսքն , որ ասացի ,

Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ .

“ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ

Իմ մանկական բերանից ։

“ Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեց

Ճակատագիրն վերեւից .

“ Ազատութեան դու զինուոր

Կամի՞ս գրուիլ այս օրից ։

Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,

Քեզ շատ փորձանք կը սպասէ .

Ազատութիւն սիրողին ՝

Այս աշխարհը խիստ նեղ է ” ։

- Ազատութի՜ւն , - գոչեցի , -

Թող որոտայ իմ գլխին

Փայլակ , կայծակ , հուր , երկաթ ,

Թո՛ղ դաւ դնէ թշնամին .

Ես մինչ ի մահ , կախաղան ՝

Մինչեւ անարգ մահու սիւն ,

Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,

Անդադար՝ Ազատութի՜ւն ։

 

Միքայել Նալբանդյան

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

  • 5

“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,

Մեր թշնամուց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ գանչում է

Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:

“Մեր հայրենիք շղթաներով

Այսքան տարի կապկապած,

Յուր քաջ որդոց սուրբ արյունով